Հաճելի հանգիստ նրբաճաշակ միջավայրում
Ծանոթանալ մեր սենյակներին![]() | Հյուրանոց_____ Հանգիստ միջավայրը, անդորրն ու հարմարավետությունը մեր նախապատվություններն են: Arève Résidence բուտիկ հյուրանոցն իսկական հայտնություն է այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են հանգիստ մթնոլորտ և անմոռանալի երեկոներ Երևանում: Գտնվելով Նորք Մարաշի հենց կենտրոնում՝ հյուրանոցն իր ընդարձակ պատշգամբներով ներկայացնում է մայրաքաղաքի համայնապատկերն իր ողջ գրավչությամբ: Կառուցված ավանդական հայկական ոճով՝ ժամանակակից հյուրանոցը պահպանել է տեղական մշակույթի նրբագեղությունը և հմայքը: Հյուրանոցը կատարյալ վայր է բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են հանգիստն ու հարմարավետությունը։ |
Սենյակներ
Բոլոր սենյակներն ունեն օդորակման համակարգ, կահավորված են եգիպտական բարձր որակի բամբակից պատրաստված king և queen size մահճակալներով:Ծառայություններ
Փոխադրում քաղաքի կենտրոն և հյուրանոց Փոխադրում օդանավակայանից հյուրանոց Ներկայացումների ամրագրումներ Զբոսաշրջային այցերի կազմակերպումՆախաճաշ
Նախաճաշը մատուցվում է ռեստորանի մեծ սրահում և տեռասայում: Այն ներառում է թարմ մրգային հյութ, բեկոն, նրբերշիկ, երշիկների տեսականի, տեղական պանրի տեսականի, շիլա, մրգային աղցան, թարմ մրգեր, ձու, հրուշակեղենի և հացի ընտրանի: